Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ
21.11.2013 | 11:32

Նոր Մոսկվայում վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայց է ներկայացրել Տվերի դատարանի քննիչի դեմ, ով Հրաչյա Հարությունյանին դատարան էր տարել կանացի խալաթով: «Մեղադրյալին կնոջ խալաթով և ծովափնյա ոտնամաններով դատարան տանելը, իմ կարծիքով, խախտում է կալանավորների մասին օրենքը: Եթե քննիչը նրան մերկ ձերբակալեր, ուրեմն մերկ էլ պետք է ներկայացնե՞ր: Իսկ ո՞վ է պատասխանատու այս անօրինական գործողության համար, եթե ոչ քննիչը»,-ասել է փաստաբանը` տեղեկացնելով, որ նա հայցով դիմել է դատարան` քննիչի գործողություններն անօրինական ճանաչելու համար: Վերջինս նշել է նաև, որ Հրաչյա Հարությունյանը, նախքան դատարան ներկայանալը, քննիչին խնդրել է իր ազգականների հետ կապ հաստատել, որպեսզի իր համար հագուստ բերեն, սակայն նրա խնդրանքը անտեսվել է:
Փաստաբանի փոխանցմամբ, Հ. Հարությունյանի մեղքն արդեն ապացուցված է: Ըստ ՌԴ ՆԳՆ տրամադրած տեղեկությունների` փորձաքննությունը հաստատել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և ավտոմեքենայի շահագործման կանոնները:
Փորձաքննության արդյունքներով` բեռնատարը տևական ժամանակ տեխնիկական սպասարկման չի ենթարկվել, որի հետևանքով էլ արգելակները չեն գործել:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 13-ին, Պոդոլսկում, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ